Բրիտանական թագի համար տարեկան 39 հազար ֆունտ ստեռլինգ կարժենա անգլիական Նոթինգհեմփշիր կոմսության ոստիկանության կոմիսարի՝ թոշակի անցած ծառայողական շներին վճարելու վերաբերյալ որոշումը: Կոմիսար Փեդդի Թիփինգը հայտարարել է իր որոշման մասին 500 ֆունտ ստեռլինգ վճարել ծառայողական շներին՝ թոշակի անցնելուց հետո երեք տարվա ընթացքում: Այդ մասին հաղորդում է Sky News հեռուստաալիքը:

Հանգստի անցած շների թոշակը կծառայի անասնաբուժական ծառայություններին եւ ուտելիքին: Գումարը կտօրինեն ղեկավարող կինոլոգները, որոնց շները ենթարկվել են ծառայության ընթացքում: «Աշխատակիցները այսպես թե այնպես սիրում են շներին,- նշել է կոմիսար Թիփինգը:- Նրանք հոգ են տանում իրենց նախկին գործընկերների մասին, եւ կարծում եմ, արդար չէ, որ հետագայում էլ նրանք հաշիվները վճարեն»,- հաղորդում է «Lenta.ru»-ն:

Շները ծառայում են յոթ տարուց ավել: Նոթինգհեմփշիրի շերը զբաղվում են պայթուցիկ սարքավորումների ու թմրանյութերի, ինչպես նաեւ կասկածյալների հետախուզմամբ ու ձերբակալմամբ: Նոթինգհեմփշիրից բացի, ավելի վաղ՝ 2009թ.-ին, նմանատիպ նախաձեռնության մասին հայտնեց Քեմբրիջի կոմսությունը: Միայն Ննոթինգհեմփշիրում տարեկան վեց շուն ծառայությունից դուրս է գալիս: Բրիտանացի աշխատողների մոտ ծառայող շների թիվը, որոնց ազատվում են ծառայությունից, հայտնի չէ: