Ադրբեջանական Սումգաիթ քաղաքում սկանդալային դեպք է գրանցվել:
Ինչպես հաղորդում է musavat.com-ը, №24 դպրոցի կոլեկտիվի եւ կրթության բաժնի աշխատակիցների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել, որի մասնակիցները ճանկռոտել են միմյանց դեմքերն ու քաշքշել մազերը: Դպրոց են կանչել ոստիկաններին ու շտապ օգնության բժիշկներին: Կռվի մասնակիցները փախուստի են դիմել:
Հակասությունների պատճառը դպրոցի տնօրենին հանկարծակի աշխատանքից հեռացնելն է եղել: Կոլեկտիվը տնօրենին աշխատանքից ազատելն անհիմն ու օրենսդրությանը չհամապատասխանող է համարել եւ ընդդիմացել է:





























