Դաղստանի Կիզլյար քաղաքում 20 րոպե տարբերությամբ երկու պայթյուն է որոտացել: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, վկայակոչելով Ռուսաստանի ԱԻՆ տեղեկատվության վարչության ներկայացուցչին, տեղի ժամանակով ժամը 8։45 եւ 9։05-ին պայթեցվել են շարժվող մեքենաները ՆԳՆ, ԱԴԾ եւ գիմնազիաների շենքերի մոտ: Նախնական տվյալներով, պայթյունների արդյունքում զոհվել է երկու, տուժել եւս հինգ մարդ: Զոհվածները ոստիկանության աշխատակիցներ են:

Դեպքի վայրում աշխատում են փրկարար ծառայությունները, հրշեջները, բժիշկներն ու օպերատիվ-քննչական բրիգադը: