Բրիտանացի գիտնականները կազմել են կանանց առողջության  համար ամենավտանգավոր մասնագիտությունները: Առողջության համար վտանգավոր են քարտուղարուհու, ուսուցչուհու եւ խորհրդատու-վաճառողուհու մասնագիտությունները:

Կանանց, որոնք շաբաթվա հինգ օրերին զբաղված են փաստաթղթերի մուտքագրմամբ, գրագրությամբ եւ այլն, սպառնում է թունելային ախտանիշի զարգացմանը:

Հիվանդության ախտանշաններ են ձեռքի ոսկորների թմրեցումը, դողը, դաստակի հատվածում նվվացող ցավը: 

Եթե ժամանակին բուժօգնության չդիմեն ու չհեռացնեն թունելային ախտանիշ հարուցող գործոնները, կարող է վիրաբուժական միջամտություն պահանջվել: Ուսուցիչների խոցելի տեղը  ձայնալարերն են: Մշտական լարվածության հետեւանքով նրանք հաճախ կորցնում են ձայնը եւ տառապում քրոնիկական անգինայից, փոխանցում է «ԵվրոՍՄԻ»-ն:

Իսկ խորհրդատու-վաճառողուհիներն ամբողջ օրը ոտքի վրա են, ինչի արդյունքում երեկոյան ոտքերի ցավ են զգում եւ տհաճ թմրություն: Ոտքերի գերծանրաբեռնվածությունը կարող է հանգեցնել երակների լայնացման եւ տրոմբների ձեւավորման: