Հետվիրահատական ցավը վատացնում է հիշողությունը եւ սովորելու ունակությունը, պարզել են ամերիկացի գիտնականները, որոնց հետազոտությունը հրապարկվել է Journal of Neuroscience գիտական ամսագրում:
Գիտնականները նման եզրակացության են եկել մկրների վրա կատարած մի շարք հետազոտությունների արդյունքում, որոնց վիրահատել են: Մասնավորապես, պարզվել է, որ նորմալ հիշողությունը եւ սովորելու ունակությունը վերականգնվում են միայն վիրահատությունից առնվազն 7 օր հետո, հաղորդում է «Gazeta.ru»-ն:
Գիտնականները համարում են, որ հետվիրահատական ցավը կարող է ունենալ նաեւ այլ վնասակար արդյունքներ, որոնք դեռեւս չի հաջողվել վեր հանել:





























