Մանկությունում երաժշտությամբ զբաղվելը օգնում է պահպանել լսողությունը ծերության շրջանում: Նման եզրակացության են եկել ԱՄՆ Հյուսիս-Արեւմտյան համալսարանի գիտնականները: Ծեր մարդիկ ավելի լավ են հասկանում այլոց խոսքը եւ արձագանքում հնչյուններին:
Ինչպես հայտնի է, տարիքի հետ լսողությունը վատանում է: Ուղեղում, գիտնականների խոսքով, տեղի են ունենում որոշակի փոփոխություններ: Մասնավորապես, ծեր մարդկանց մոտ հաճախ դանդաղ է ռեակցիան՝ կապված արագ փոփոխվող հնչյունների հետ: Սակայն երաժշտությամբ զբաղվողների մոտ ռեակցիան մի քանի միլիվայրկյան արագ է: Այս մասին հաղորդում է ՌԲԿ-ն:
Հետազոտությանը մասնակցել է 55-76 տարեկան 44 մարդ:





























