Մարկ անունով տղամարդը, ով իր կյանքն անց է կացրել տարբեր բժշկական փորձարկումների մասնակցելով, որոշել է գիտնականների համար զոհաբերել իր ամորձիներից մեկը:

Լաս-Վեգասի բնակիչը պատմում է, որ նման որոշում է կայացրել, որպեսզի միջոցներ խնայի առողջապահական ծախսերի համար, գումար աշխատի ու անվճար բժշկական ստուգումներ անցնի:

Տղամարդը վիրահատության պահի մոտենալուն իրեն անհանգիստ է զգում, սակայն լիովին բավարարված է: Վիրահատական միջամտությամբ բժիշկները կհեռացնեն նրա ամորձիներից մեկն ու փոխարենը կտեղադրեն արհեստականy: Մարմնի կարեւոր հատվածից զրկվելու դիմաց Մարկը կստանա 35 000 դոլար, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:

Հետազոտություններին մասնակցել համաձայնելուց հետո ամերիկացին մի քանի անվճար ստուգումներ է անցել, որոնք թույլ են տվել խնայել նվազագույնը 1400 դոլար:

«Կլինիկական փորձարկումներից հետո ամեն անգամ ես վերցնում էի իմ հիվանադանոցային հագուստը, որպեսզի հետո այն կրեմ ֆիզիկական վարժությունների ու ամենօրյա աշխատանքի ժամանակ»,- կիսվում է տղամարդը: Նա ասում է, որ ամեն մի հագուստ իր կյանքի որոշակի մաս է արտացոլում: