Փարիզյան երկու ժամանակակից ռեստորաններ մեղադրում են նրանում, որ դրանց աշխատակիցները հաճախորդներին տեղավորում են ըստ արտաքինի: Ինչպես գրում է The Telegraph-ը, խոսքը Le Georges եւ Café Marly հաստատությունների մասին է: Դրանց սեփականատերերն են Թյերի եւ Ժիլբեր Կոստը:

Մեղադրանքներով հանդես են եկել հաստատությունների նախկին աշխատակցուհիները: Այս մասին հաղորդում է «Gazeta.ru»-ն:

Նախկին աշխատակցուհիների խոսքով՝ «ոչ բարետես» հյուրերին հրամայված է նստեցնել անկյունային տեղերում: Նրանք նաեւ ասել են, որ բացառություն են կազմում հայտնի մարդիկ, որոնց տեղավորում են լավագույն տեղերում՝ անկախ արտաքինից եւ տարիքից: Սեփականատերերի մամուլի քարտուղարը հրաժարվել է մեկնաբանություններից: