Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենաթանկարժեք ապրանքանիշերի վարկանիշային աղյուսակը: Ամսագրի փորձագետների գնահատականների համաձայն՝ աշխարհում ամենաթանկարժեք ապրանքանիշն Apple-ն է: Մասնագետների կարծիքով՝ բարձրակարգ սարքերի արտադրողը գնահատվում է 100 մլրդ դոլար:

Սա գրեթե մեկ երրորդով ավել է, քան երկրորդ հորիզոնականում գտնվող Microsoft ընկերությունը, որի արժեքը գնահատվել է 57 մլրդ դոլար: Միայն 2 մլրդ դոլարով պակաս է արժենում ոչ ալկոհոլային խմիչքների արտադրող Coca-Cola ապրանքանիշը՝ 55 մլրդ դոլար, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:

Apple-ից ու Microsoft-ից բացի ամենաթանկարժեք ապրանքանիշերի 10-յակում են հայտնվել եւս չորս ընկերություններ, որոնք աշխատում են բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Չորրորդ հորիզոնականում է IBM ընկերությունը 51 մլրդ դոլար արժողությամբ, Google որոնողական համակարգը 5-րդ հորիզոնականում է՝ 47 մլրդ դոլար արժողությամբ:

8-րդ ու 9-րդ տեղերում են Intel ու Samsung ընկերությունները, որոնք արժեքը Forbеs-ի փորձագետների գնահատմամբ կազմում է 31 ու 30 միլիարդ դոլար:

Թոփ-տասնյակում են արագ սննդի McDonalds ռեստորանային ցանցը (6-րդ տեղում է 40 մլրդ դոլար արժողությամբ), General Electric ընկերությունը (7-րդ տեղ, 43 մլրդ դոլար) ու Louis Vuitton նորաձեւության տունը (10-րդ տեղ, 28 մլրդ դոլար):