Polaroid-ը ներկայացրել է նոր մանկական պլանշետ, հաղորդում է Ubergizmo-ն: Kids Tablet 2 սարքը զիված է 7-դյույմանոց էկրանով՝ 1024х600 լուծաչափով, Cortex A9 երկմիջուկ պրոցեսորով եւ 1 Գբ օպերատիվ հիշողությամբ:
Պլանշետն աշխատում է Android 4.2 Jelly Bean ՕՀ հիման վրա եւ մի շարք ծրագրեր ունի, որոնք մշակվել են հատուկ երեխաների համար: Այս մասին հաղորդում է « Gazeta.ru »-ն:
Բացի այդ, պլանշետն ունի ծնողական վերահսկողության ֆունկցիա: Պլանշետն արժի 149 դոլար: Ավելի վաղ մանկական պլանշետներ ներկայացրել էին LG եւ Samsung ընկերությունները:





























