Շատերը չեն կարող պատկերացնել իրենց վաղ առավոտը առանց մի բաժակ սուրճի: Սակայն մասնագետների կարծիքով՝ ամենալավն այդ ըմպելիքը 9:30- 11:30 հատվածում օգտագործելն է, գրում է The Telegraph-ը: Պատճառն այն է, որ կոֆեինը փոխազդում է կորտիզոլ հորմոնի հետ, որն օգնում է կարգավորել «ներքին ժամացույցը» եւ ուժեղացնել ուշադրությունը:

Կորտիզոլի պարունակությունը ինքնին բարձր է արթնանալուց հետո: Այն բարձր է մնում դեռեւս մեկ ժամվա ընթացքում: Պիկն առավոտյան 8-9-ն է:   Մասնագետները խորհուրդ են տալիս սուրճն ըմպել, երբ կորտիզոլի էքսպրեսիայի պիկը անցնի: Այս մասին հաղորդում է MedDaily.ru-ն:

Կորտիզոլը մեծ քանակությամբ արտադրվում է սթրեսի ժամանակ, այն օգնում է էներգետիկ ռեսուրսները գլյուկոզի վերածել, որը կարող են օգտագործել արդեն բջիջները:

Սուրճի օգտագործումը պետք է սինխրոնացվի նաեւ մարդու քնելու ժամի հետ: