Դուբայում նիհարելու ծրագրի մասնակիցները կստանան 16,8 կգ ոսկի, հաղորդում է Emirates 247-ը:
Մրցույթն անցկացվել է հետեւյալ կերպ, նա ով 10 կգ քաշ կգցի, յուրաքանչյուր կգ-ի դիմաց կստանա 3 գրամ ոսկի: Հաղթող է դարձել տղամարդը, ով 5 շաբաթում 22 կգ քաշ է գցել:
Միջոցառումն անցկացվել է ԱՄԷ-ում ճարպակալման դեմ պայքարի շրջանակներում: Ծրագիրը մեկնարկել էր 2013թ. սեպտեմբերին, հաղորդում է Gazeta.ru-ն:
Ծրագրի 575 մասնակիցների հաջողվել է գցել 2 կգ-ից պակաս, 1,795 մարդու՝ 2-ից 5 կգ: Եւս յոթ մարդու հաջողվել էր հատել 20 կգ-ի սահմանը:





























