Ամերիկյան գիտնականները գտել են գենը, որ ստիպում է հյուսվածքներին նույնքան արագ վերականգնվել, ինչպես պատանեկության տարիներին: Նրանք իրենց հետազոտությունների արդյունքները հրապարակել են Cell հանդեսում:
Գիտնականները ենթադրել են, որ հյուսվածքների վերականգնման մեջ կարեւոր դեր է խաղում սպիտակուցը, որ կոդավորվում է Lin28a գենով: Այն ակտիվ է էմբրիոն զարգացման փուլում, բայց տարիքի հետ սպիտակուցի մակարդակը նվազում է: Մասնագետներն ակտիվացրել են Lin28a սպիտակուցը կրծողների մոտ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Արդյունքում հայտնաբերվել էր, որ դա խթանել էր բջիջների աճն ու ու միգրացիան, նաեւ ավելի հեշտ է վերականգնվում ոսկրային հյուսվածքը:
Նշենք, որ աշխատանքի հեղինակների կարծիքով, նոր հետազոտության արդյունքները կօգնեն վնասված հյուսվածքների վերականգնումը խթանող դեղամիջոցների արտադրության մեջ:





























