Արդեն երկրորդ օրն է, որ Թուրքիան խոսում է Ստամբուլի շրջանի Թուզլայի 40-ամյա բնակիչ Օմար Քայայի մասին, որը հենց իրենց տան մուտքի մոտ սպանել է կնոջը եւ երկու դուստրերին, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:

Երկիրը խոսում է ոչ միայն Օմարի հանցագործության, այլեւ այն պատճառների մասին, որոնք ստիպել են նրան գնալ նման քայլի: Պարզվել է, որ Օմար Քայան հաջողակ մակլեր է եւ Թուզլայում  երեքհարկանի շենք ունի: Վերջին հարկում ապրել են նրա առաջին կնոջից ծնված երեխաները, երկրորդ հարկում՝ ապրել է ներկա կինը (կրոնական ամուսնություն)՝ Գյուլուջան Օզբիրը եւ նրաց երկու դուստրերը՝ Դիլան Քայան (18 տարեկան) եւ Ռոջա Քայան (20 տարեկան):

Ինչպես պատմել են հարազատներն ու ականատեսները, Օմարը Իզմիրում սիրուհի է ունեցել ու որոշել է նրա հետ բնակվել իր շենքի առաջին հարկում: Այլ կերպ ասած, Օմարը որոշել է սուլթանական հարեմ ստեղծել:
Իմանալով այդ մասին, Գյուլիջանը եւ նրա դուստրերը աղմուկ են բարձրացրել: Հարեւանների փոխանցմամբ՝ արդեն մեկ շաբաթ է, որ Քայայի տնից բղավոցներ ու հայհոյանքի ձայներ են լսվում:

Արյունալի սպանության օրը նույնպես տանն աղմուկ է եղել, կեսօրին հարեւանները երեք կրակոց են լսել: Օմարի կինն ու դուստրերը մահացել են հենց շքամուտքի մոտ: Օմարը դեպքի վայրից դիմել է փախուստի: