ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Վիեննայում մշտական խորհրդի նիստում կքննարկի ԼՂ հակամարտության կարգավորման հարցը: Այս մասին Ուորլիքը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:

«Ուղեւորվում եմ Վիեննա՝ մասնակցելու ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստին: Նախատրամադրվում եմ Դենիել Բայերի (ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան-խմբ) եւ այլ պատվիրակությունների հետ Լեռնային Ղարաբաղի հարցի քննարկմանը»,-գրել է նա: