Հայաստանի եւ ԵՄ միջեւ վիզային ռեժիմի պարզեցման մասին համաձայնագրի վավերացման դեպքում արտագաղթի մակարդակը որոշակիորեն կարող է ավելանալ: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Ըստ նրա՝ հայերի համար որեւէ եվրոպական երկիր ներթափանցելն այսպես թե այնպես խնդիր չի ներկայացնում: Նա նշել է, որ ԵՄ-ն ձգտում է անել ամեն բան, որպեսիզ Հայաստանի հետ կապված հույսը չկորցնի, իսկ այդ համաձայնագիրը փոքր գործոն կլինի՝ մեզ իր շրջանակներում պահելու:

Նա նաեւ հավելել է, որ քրիստոնյա եւ աշխատունակ ազգ լինելով՝ հայերը Եվրոպային վնաս չեն հասնում: Ըստ Ահարոնյանի՝ դա մերձեցմանն ուղղված առաջին քայլն է:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Հայաստանի Ազգային ժողովը վավերացրել է ԵՄ հետ ռեադմիսիայի եւ վիզային ռեժիմի պարզեցման մասին համաձայնագիրը: