Ռուսաստանի Յարոսլավլ քաղաքում ձերբակալվել է մի տղամարդ, ում կասկածում են տարեց մոր սպանության մեջ: Նրա խոսքով, թոշակառու կինն ինքն է խնդրել էվթանազիա իրականացնել:
Ռուսաստանի քննչական կոմիտեի փոխանցմամբ, նոյեմբերի 10-ին 56-ամյա տղամարդը տանը խեղդել է 81-ամյա մորը, ով քաղցկեղ ուներ եւ անկողնային հիվանդ էր:
Դրանից հետո տղամարդը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն, հարցաքննության ընթացքում հայտարարել է, թե մայրն ինքն է նման խնդրանքով հանդես եկել: Հարուցվել է քրեական գործ «Սպանություն» հոդվածով:





























