Ֆինլանդիայի արեւմուտքում չորեքշաբթի օրը բախված ռազմաօդային ուժերի օդանավերից մեկի օդաչուն զոհվել է: Նա վախճանվել է հենց դեպքի վայրում: Երկրորդ ինքնաթիռի օդաչուին տեղափոխել են հիվանդանոց, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Yle հեռուստառադիոընկերության կայքին:
BAE Hawk ռազմաուսումնական օդանավերը օդում բախվել են արեւմտյան Էստերբոտնիա նահանգի Կաուհավա քաղաքի տարածքում, որտեղ գտնվում է Ֆինլանդիայի ռազմաօդային ուժերի ամառային դպրոցը: Երկու օդաչուներն էլ դուրս էին նետվել:
Կատարվածի հանգամանքները ճշտվում են:





























