Գողերն իտալական Սալերնո քաղաքում կողոպտել են լցակայանը՝ բառի բուն իմաստով փոշեծծելով ողջ գումարը: Հանցանքի գործիք ծառայել է սովորական կենցաղային փոշեկուլը, որն ավելի ուշ գողերը դեն են նետել լցկայանից քիչ հեռու, հաղորդում է Corriere della Sera-ն:

Չարագործների կողմից կայանի աշխատակիցներին հասցված վնասը կազմել է մոտ երեք հազար եվրո: Հանցագործները կոտրել են գումարի ընդունման սարքերից մեկը, հետո սովորական կենցաղային փոշեկուլը ներս են մտցրել: Պարզվել է, որ սարքը պետք է գալիս ոչ միայն փոշի, այլ նաեւ կանխիկ գումար հավաքելիս: Ավտոմեքենաների լցակայանը աշխատում էր ավտոմատ կերպով, մարդիկ այնտեղ չեն աշխատում, հաղորդում է «Vesti.ru»-ն:

Մինչեւ վերջին եվրոն քաշելուց հետք հանցագործները դեն են նետել կենցաղային սարք, որը հետագայում հայտնաբերել են ոստիկանները: Այս պահին փնտրում են կողոպտիչներին: