Սոցիալապես կողմնորոշված մարդիկ ունեն ավելի մեծ ուղեղ, պարզել են Օքսֆորդի համալսարանի գիտնականները: Եթե մարդը շատ ընկերներ ունի, նրա մոտ մեծ են ուղեղի վեց գոտիները, որոնք, միաժամանակ, լավ կապված են, գրում է The Times of India-ն:
18 անձանց ուղեղի սքանավորման եւ հարցման որոշ արդյունքների վերլուծությունը թույլ է տվել նման եզրակացություն անել: Հարցման ժամանակ գիտնականներին հետաքրքրել է, թե ինչ քանակությամբ մարդկանց հետ են նրանք շփվել վերջին ամսվա ընթացքում: Կամավորների մեծ մասը շփվել է մոտ 20 անձանց հետ, թեեւ որոշների մոտ շփումը հասել է 40 մարդու:
Պարզվել է, որ «սոցիալապես ակտիվ» անձինք ավելի հաճախ են օգտագործում ուղեղի գոտիները, ինչն էլ դրանց աճ է հարուցում:





























