Չինաստանի հյուսիսային Շանսի նահանգում ի ծնե արատների տվյալների արտառոց բազա է ստեղծվել, հաղորդում է Xinhua-ն: Այն ամբողջությամբ կավարտեն մինչեւ տարեվերջ: Ներկայումս գիտնականները ուսումնասիրում են իրենց մոտ պահվող արյան 1200 նմուշներ:
Հայտնի է, որ հենց Շանսիում է ի ծնե արատներով ծնվողների ամենամեծ թիվը (1,9 տոկոս՝ երկրի միջին 1,3 տոկոսի դիմաց): Տվյալների բազան կոչված է խորացնել գիտելիքները գեների եւ հիվանդությունների ոլորտում: Վերջին հինգ տարիներին միայն այդ նահանգի տվյալները փորձւոմ են ուսումնասիրել այլ նահանգների եւ տարածաշրջանների գիտնականները, հաղորդում է MedDaily.ru-ն:
Չինաստանում իրավիճակը նման արատների հետ ծայրաստիճան լարված է: Հատկապես դա վերաբերում է գյուղական տեղանքին: Դա մանկական մահացության երկրորդ ամենատարածված պատճառն է: Տարեկան այդ երկրում ծնվում է ի ծնե արատով 900 հազար երեխա:





























