Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի մի տարեց բնակիչ նոյեմբերի 15-ին, ժամը 16.00-ին, ոստիկանությունում հաղորդում է տվել, որ ժամը 14.30-ի սահմաններում անծանոթ տղամարդը նշված թաղամասի 104 շենքի 1-ին հարկում գտնվող իր խանութից գողացել է էլեկտրական ջեռուցիչ եւ դիմել փախուստի:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 15.00-ին, Միկրոշրջան թաղամասի թիվ 104 շենքի մոտակայքից, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 1964 թ. ծնված Լեւոն Մ.-ն, որը խոստովանել է հանցանքը:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:




























