Նոյեմբերի 13-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել Խորենացու փողոցում գտնվող «Ոսկու աշխարհ» առեւտրային կենտրոնում անհայտ անձի կողմից մի քաղաքացու դրամապանակը գողանալու մասին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նոյեմբերի 15-ին ոստիկանները նշված գողությունը կատարելու կասկածանքով Մ. Ավետիսյան փողոցի թիվ 8/Ա շենքի մոտից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Մհեր Խ.-ին. նա խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը:
Կատարվում է նախաքննություն:




























