Նոյեմբերի 15-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1955 թ. ծնված Համբարձում Բ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նա եւ 1957 թ. ծնված Գեւորգ Գ.-ն եռակցող սարքով կտրտելով` մի հիմնարկությունից գողացել են մոտ 200 մ երկաթգծի ռելսեր եւ նույն վայրում թափված մետաղյա 11 անկյունակներ, որոնք Գեւորգ Գ.-ն իր կողմից վարձակալած բեռնատարով տեղափոխել է մետաղի ընդունման կետ` վաճառելու նպատակով:
Կատարվում է հետաքննություն:





























