Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքում նոյեմբերի 17-ին, ժամը 13:00-ին կմեկնարկեն եկեղեցու շրջակա տարածքի մաքրության եւ բարեկարգման աշխատանքներ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Սուրբ Գրիգոր լուսավորիչ եկեղեցուց:
Ինչպես ամեն կիրակի, նույնպես եւ այս կիրակի` նոյեմբերի 17-ին, Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ավարտից հետո մասնակիցները եկեղեցու հարակից տարածքում միասին կմասնակցեն փոքրիկ սիրո ճաշի` «Ագապե»-ի:
«Այս կիրակին առանձնահատուկ է լինելու նրանով, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հավատավոր երիտասարդների ցանկությամբ 13:00-ին կմեկնարկի եկեղեցու շրջակա տարածքի մաքրության եւ բարեկարգման աշխատանքները: Սիրելի´ երիտասարդներ, ուրախ կլինենք մասնակից տեսնելու ձեզ այս առանձնահատուկ ուխտագնացությանը»,- փոխանցեցին եկեղեցուց:
Ավարտին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Հակոբ քհն. Խաչատրյանի կողմից մասնակիցներին Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքի արջեւ օրհնված խաչեր կբաժանվեն:




























