Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին Հռոմում նոյեմբերի 16-ին անցկացվող ազգային խորհրդի նիստում պաշտոնապես հայտարարել է «Առաջ, Իտալիա» շարժման վերածննդի եւ իր իսկ կուսակցության՝ «Ազատության ժողովրդի» գոյությունը դադարեցնելու մասին:
«Ազատության ժողովուրդը» «Առաջ, Իտալիա» վերանվանելու որոշումն ընդունվել էր հոկտեմբերի վերջին:
Նախկին վարչապետը նշել է, որ մտադիր չէ փոխել իր կուսակցության քաղաքական ծրագիրը: Սակայն այս անգամ իրենք «ի զորու չեն տապալել կառավարությունը», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Բեռլուսկոնին անդրադարձել է նաեւ կուսակցության պառակտման թեմային, որը հաստատվել էր Իտալիայի ներքին գործերի նախարար, փոխվարչապետ եւ Բեռլուսկոնիի համախոհ Անջելինո Ալֆանոյի երեկվա որոշմամբ: Վերջինս հայտարարել էր ԱԺ-ից դուրս գալու եւ սեփական շարժում ստեղծելու մասին: Նոր կառավարության կազմում ընդգրկվել են Էնրիկո Լետտայի կառավարության հինգ նախարարներ, 37 սենատորներ եւ Իտալիայի խորհրդարանի 23 պատգամավորներ:
Բեռլուսկոնին նշել է, որ նոր խումբն արդեն հայտարարել է իրեն աջակցելու մտադրության մասին:
Սակայն մի քանի րոպե անց նախկին վարչապետը ասել է, որ դժվար համախոհ դառնա խորհրդարանում եւ «Նախարարների խորհրդում մեկ սեղանի շուրջ նստի նրանց հետ»:





























