Լիբիական բանակը խռովարարների օգնությամբ գրոհում է Տրիպոլիում գտնվող ապստամբների ռազմակայանները: Նոյեմբերի 15-ին ապստամբների ձեռքով խաղաղ ցույցի 45 մասնակից էր սպանվել:
Այժմ տարածքում շարունակվում է հրաձգությունը: Կառավարական ուժերը մեկ զինվոր են կորցրել,եւս երեքը վիրավոր են: Գրոհայինների կորուստների մասին տվյալներ չեն ստացվել:
Agence France-Presse-ի տվյալներով, նոյեմբերի 16-ին Լիբիայի մայրաքաղաքից մի քանի բեռնատարներ օգնության են մեկնել գրոհայիններին, հաղորդում է Lenta.ru-ն:
Նշենք, որ նոյեմբերի 15-ին Տրիպոլիի բազմահազար բնակիչներ բողոքել են գրոհայինների՝ քաղաքում մնալու կապակցությամբ եւ ցույց արել կենտրոնակայանի մոտ: Գրոհայինները կրակ են բացել՝ սպանելով 45 ցուցարարի, եւս 400-ը վիրավոր են:





























