Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանն առաջին անգամ հրապարակայնորեն հնչեցրել է «Քուրդիստան» բառը՝ Իրաքի Քրդական ինքնավար մարզի ղեկավար Մասուդ Բարզանիի հետ հանդիպման առթիվ շաբաթ օրը հանդես գալով Դիարբեքիրում:
«Ես ուրախ եմ այսօր այստեղ՝ Դիարբեքիրում, ողջունել իրաքյան Քուրդիստանի առաջնորդ Մասուդ Բարզանիին»,- հայտարարել է նա: Նախկինում Թուրքիային կառավարությունը, ինչպեսն նաեւ երկրի պաշտոնական անձինք ոչ մի անգամ չեն արտաբերել այդ անվանումը՝ օգտագործելով «շրջանային ղեկավարություն», «քրդական ինքնավարություն» բառակապակցությունները:
«Անխոս, սա մեծ ուղերձ է ժողովրդին:Ցավոք, թուրք-քրդական հակամարտության տարիների ողջ ընթացքում «Քուրդիստան» բառն արգելված էր արտասանե: Դեռ 3-4 ամիս առաջ դատական գործեր էին հարուցվել երիտասարդական կուսակցություններից մեկի դեմ, որն իրենց անվանել է «Քուրդիստանի Երիտասարդական շարժում», ինչպես նաեւ ծնողների դեմ, որոնք իրենց երեխաներին «Քուրդիստան» անվամբ էին կնքել: Ու թեեւ դատարանն այս գործերի առթիվ մեղադրական որոշում չէր կայացրել, «Քուրդիստան» բառն առաջվա պես արգելվում էր արտասանել: Այսօր Էրդողանը անձամբ հասկացնել տվեց, որ այսուհետ արգելքը հանվում է»,- ՌԻԱ Նովոստիին հայտնել է իշխող արդարության ու զարգացման կուսակցության Դիարբեքերի բաժնի մամուլի քարտուղար Մեսնա Շիմշեկը:





























