Ընտանիքի անդամների համատեղ ճաշը նվազեցնում է ավելորդ քաշ հավաքելու եւ ճարպակալելու վտանգը: Նման եզրակացության են եկել ամերիկացի ու հոլանդացի հետազոտողները: Հետազոտողները պարզել են, որ այն ընտանիքներում, որտեղ ծնողներն ու երեխաները միասին են ճաշում, ավելորդ քաշի խնդիրներ գրեթե չեն լինում:
Հետազոտողները հարցում են անցկացրել մոտ երկու հարյուր ընտանիքներում: Նրանք պարզել են, որ այն ընտանիքներում, որտեղ անդամները միասին են ուտում եւ զրուցում են, թե ծնողները, թե երեխաները ավելորդ քաշի հետ կապված խնդիրներ չեն ունենում: Այս մասին հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:





























