Ոմանց համար մեծ թվով մարդկանց մեջ գտնվելն ուրախություն է պատճառում, գրում է Medical News Today-ը: Սասեքսի, Սենթ-Էնդրյուս ու Լիդսի համալսարանի աշխատակիցներն ուսումնասիրել են մարդկանց, որոնք վերջին ժամանկներում այցելել էին մարդկանց զանգվածային կուտակման վայրեր:
Առաջինը բացօթյա Big Beach Boutique-ն է, որն անցկացվել էր Բրայթոնում 2002թ.-ին: Ներկա է եղել մոտ 250000 մարդ(ամեն մարդու համար 0.5 քառ. մետր մակերեսով տարածք): Հարցում են անցկացրել 48 հոգու շրջանում, ովքեր ներկա են եղել միջոցառմանը: Երկրորդ իրադարձությունը Բրիտանիայի առողջապահության համակարգում փոփոխությունների դեմ ուղղված քայլերթն էր, որին մասնակցել է 7000 մարդ(ամեն մարդու համար 0.3 քառ. մետր մակերեսով տարածք): Հարցմանը մասնակցել է 112 կամավոր, հաղորդում է MedDaily.ru-ն:
Հարցումը պետք է պարզեր, թե ինչպես են մարդիկ զգում իրենց ամբոխում, նրանց սոցիալական նույնականացումը շրջապատի հետ ու դրական զգացողությունների առկայությունը: Պարզվել է, որ որքան մարդիկ իրենց ամբոխի մաս էին զգում, այնքան հազվադեպ էին բողոքում կուտակումից: Հնարավոր է, որ զանգվածային միջոցառումներում նրանց գրավում է հենց ամբոխը: Եթե մարդը նեղություն է զգացել, ապա դրական զգացողություններ չի ունեցել:
Մարդն անհատական միջավայրի կարիք է զգում: Սակայն նա մի քանի նույնականացում ունի, որոնք հենվում են այն հանգամանքի վրա, թե ինչ խմբի մաս են կազմում: Նրանց նշանակությունը փոխվում է կախված սոցիալական ենթատեքստից: Եթե ամբոխը համամարդկային սոցիալական նույնականացում ունի, կուտակվածությունը չի ընկալվում որպես ներխուժում անձնական միջավայր: Նա դրա մաս է կազմում:





























