Մասնագետները երկար ժամանակ փորձում են հասկանալ, ինչու են երեխաները հրաժարվում բանջարեղեն ուտել, գրում է The Telegraph-ը: Տարբեր իրերով խաղացող տասնյակ երեխաների վերջին հետազոտությունները ցույց է տվել. երեխաները խուսափում էին բանջարեղենից, ինչը չես ասի մյուս իրերի մասին, ինչպես օրինակ գդալներ են:

Գիտնականների կարծիքով՝ սա վկայում է այն մասին, որ էվոլուցիան ինքնին ծրագրավորել է երեխաներին՝ նրանց զգուշացնելով բույսերի վտանգի մասին, որոնք հնարավոր է տոքսիններ են պարունակում: Մանուկներն ամենից շատ են հակված հիվանդությունների ու վնասվածքների: Ուստի այս կերպ դրսեւորվում է նրանց պաշտպանական ռազմավարությունը՝ նվազեցնելով բույսերի հետ շփման հավանականությունը, հաղորդում է MedDaily.ru-ն:

Այսպես, բժիշկ Էննի Ի Վերթզն ու բժիշկ Քարեն Վինը Յելի համալսարանից 8-18 ամսեկան երեխաների օրինակի հիման վրա բացատրել են սա: Երեխաները ծնողների գրկում էին, իսկ գիտնականները նրանց ցույց էին տալիս  վեց իր: Մասնագետները ժամ էին պահում, որի ընթացքում երեխան վերցնում էր իրը: Թեստը հետագայում կրկնել են 100 երեխայի հետ:

Երկու դեպքում էլ երեխաները տարբեր ժամանակի ընթացքում էին իրը վերցնում: Օրինակ, անցնում էր 3.4 վայրկյան, երբ երեխան խեցի էր վերցնում, 4.6 վայրկյան՝ լամպի ու գդալի համար, ու մոտ 10 վայրկյան՝ մաղադանոսի կամ ռեհանի համար: Ընդ որում, տրամաբանությունը գործում էր նույնիսկ այն ժամանակ, երբ իրական բույսերը փոխարինում էին դրանց նման իրերով: