Սաութհեմթոնի համալսարանի աշխատակիցներն ուսումնասիրել են նոստալգիայի զգացմունքը: Երկար ժամանակ այն գնահատում էին որպես փախուստ ներկայից, ապագայի հանդեպ անհանգստության դրսեւորում: Սակայն իրականում նոստալգիան կապված է աչ միայն անցյալի հետ, այլեւ ապագայի հետ, գրում է Medical News Today-ը:

Հիշղությունների գիրկն ընկնում են միշտ ու բոլորը, ինչը մարդուն հոգեբանական հարմարավետության զգացողություն է պարգեւում: Օրինակ, այդ կերպ կարելի է պայքարել միայնության դեմ, ասում են մասնագետները: Նրանք խնդրել են կամավորների խմբին հիշել որեւէ լավ բանի մասին ու գրել դրա վերաբերյալ, հաղորդում է MedDaily.ru-ն:

Գիտնականները համեմատել են լավատեսական երանգավորմամբ բառերի քանակը տեքստում, որը գրել էին հետազոտվող խմբի մասնակիցները շարքային իրադարձության մասին: Պարզվել է, որ հիմնական խմբի մոտ լավատեսական բառերի քանակն ավելի շատ էր: Հետո կամավորները երգ են լսել, որը նոստալգիա էր հարուցում ու երգ, որը զգացմունքներ չէր առաջացնում: Արդյունքում հենց առաջին երգն էր լավատեսական տրամադրություն առաջացնում: Նույն ազդեցությունն ունեին երգի բառերը:

Ստացվում է, նոստալգիան սոցիալական մեկուսացում չի առաջացնում: Ընդհակառակն, այն նպաստում է սոցիալական ավելի ամուր կապերի հաստատման, ավելացնում է ինքնագնահատականն ու լավատեսությունը: Հավանաբար, անցյալի հիշողություններն օգնում են պաշտպանել սեփական նշանակության զգացումն ու ապագային ավելի լավատեսական հայացք են տալիս: