Սթենֆորդի համալսարանի ու Հովարդի բժշկական դպրոցի կենսաբանները հայտնաբերել են կենցաղային սպիտակեցնող նյութերի հակաբորբոքային ու մաշկը երիտասարդացնող հատկությունները, գրում է New Scientist-ը:

Հետազոտողները ցանկացել են պարզել հիպոքլորիդի լուծույթների հանգստացնող ազդեցության մեխանիզմները դերմատիտների որոշ տեսակների դեպքում: Այս մասին հաղորդում է «Lenta.ru»-ն:

Մկների վրա արված հետազոտությունները ցույց են տվել, որ սպիտակեցնող նյութի թույլ լուծույթի առկայության դեպքում կենդանիների մաշկը երիտասարդանում է: Մկների մի խմբին երկու շաբաթ շարունակ լողացրել են սպիտակեցնող նյութի թույլ լուծույթով, մյուսին՝ ոչ:  Արդյունքում պարզվել է, որ առաջին խմբի մոտ էպիդերմիսի բջիջների բաժանումը զգալիորեն ավելացել է, իսկ ինքը էպիդերմիսը շատ ավելի է հաստացել, ինչպես որ նորածին մկների մոտ: