Սոմալի է ժամանել կանադացին, ով, ինչպես հաղորդում է SomaliCurrent-ը՝ վկայակոչելով Agence France-Presse-ին, վերջին 22 տարում երկիր այցելած առաջին զբոսաշրջիկն է: Մայք Սփենսեր Բաունը մայրաքաղաք Մոգադիշոյում է անցկացրել մի քանի օր:
Թե ինչպես է 41-ամյա կանադացին ժամանել Մոգադիշոյի միջազգային օդանավակայան, չի հստակեցվում: Ընդ որում նշվում է, որ մյուս տարիների համեմատ 2013թ.-ից ավելի ակտիվ աշխատանք ծավալող օդային տրանսպորտի գծի աշխատակիցները շատ են զարմացել, երբ Բաունը հայտնել է իր այցի նպատակը, հաղորդում է «Lenta.ru»-ն:
Հայտնի չէ, թե ինչպիսի տպավորություններ ունի Բաունը երկրից ու արդյոք նրան դուր եկել է ճանապարհորդությունը: Կանադացին աշխարհում շրջելու մեծ փորձ ունի. նախկինում նա արդեն այցելել է 150 տարբեր երկրներ: Թե ինչ արժեք է ունեցել այս ճանապարհորդությունը ու պատրաստվում է նա կրկին այցելե Սոմալի, չի հաղորդվում:
Չի ճշտվում նաեւ այն, թե ինչու են Սոմալիում կանադացու այցը համարում 22 տարվա ընթացքում առաջինը:





























