Ուկրաինական ոստիկանությունը ձերբակալել է ադրբեջանցի գործարար Շահին Մամեդովին, ում տան վրա նոյեմբերի 16-ին հարձակվել էին անհայտ անձինք: Ուժային բախման ընթացքում տղամարդը գնդակահարել էր 25-ամյա երիտասարդի, հաղորդում է «Ուկրինֆորմը»:

Ոստիկանության տվյալներով, հաջորդ օրը երիտասարդը զոհվել է: Ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների խոսքով, Մամեդովն իր տանն է եղել, երբ անհայտ անձինք մեքենաներով եկել են նրա տան մոտ, ռասիստական արտահայտություններ արել, ապա կրակ են բացել: Ի պատասխան գործարարն ու նրա որդի Հալիդը կրակ են բացել:

Ոստիկանությունը հակառակն է պնդում, թե գործարարի վրա ոչ ոք չի հարձակվել, եւ ադրբեջանցուն ուղարկել է մեկուսարան: