ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը ստիպված է եղել նոյեմբերի 22-ին 10 դոլար պարտքով վերցնել իր օգնականից, որպեսզի սրճարանում վճարի ուտելիքի դիմաց, գրում է USA Today-ը:
Փոխնախագահը նախագահ Բարաք Օբամայի հետ իր ավանդական ճաշի համար գնումներ է կատարել Capriotti's-ի դելավերյան ցանցի սրճարաններից մեկում, որը վերջերս է բացվել Վաշինգթոնում: Գրպանները ստուգելուց հետո նա հայտնաբերել է, որ վճարելու համար(56 դոլար 25 ցենտ) իր գումարը չի բավականացնում ու դիմել է օգնականին՝ «Ֆրեն, պարտքով տասանոց չե՞ս տա»,- հաղորդում է Lenta.ru-ն:
Սրճարանի աշխատակիցն առաջարկել է սենդվիչները մեկն անվճար վերցնել՝ որպես հյուրասիրություն հաստատության կողմից: սակայն փոխնախագահը հրաժարվել է՝ հայտարարելով, որ կվճարի. «Ոչ, հարկավոր չէ: Վիլմինթոնում ես արդեն 40 տարի այցելում եմ Capriotti's: Ու միշտ վճարել եմ: Ուղղակի Դելավերում մենք միշտ վճարում ենք»: Վերադարձրել է արդյոք Բայդենը օգնականի պարտքը, դեռ չի հաղորդվում:





























