Մենք  ունենք բազմաթիվ գործընկերներ, բարեկամներ, բայց մեր ռազմավարական դաշնակիցը Ռուսաստանի Դաշնությունն է, եւ մեր դաշնակցային հարաբերությունները ՌԴ նախագահի այցից հետո կարծում եմ, էլ ավելի բարձր մակարդակի վրա կդրվեն: Այս մասին  այսօր նոյեմբերի 22-ին, ՀՀԿ Գործադիր մարմնի  նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարելիք այցին:

«Մեր կուսակցությունը գտնում է, որ ՌԴ-ն Հայաստանի  թիվ մեկ ռազմավարական դաշնակիցն է եւ մենք, որպես Հայաստանի Հանրապետության իշխող քաղաքական ուժ, շահագրգռված ենք եւ ամեն ինչ անելու ենք , որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները զարգանան, թե հումանիտար, թե քաղաքական, թե տնտեսական, թե մշակութային, թե ռազմական ոլորտներում եւ կարծում եմ, որ այդ երեւույթը երկուստեք է»,- ասաց Շարմազանովը: