Ասեղնաբուժության հայտնի պրոֆեսոր Լին Չժաո Գենը կդառնար ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմակերպած միջկառավարական կոնֆերանսի առաջին թայվանցի մասնակիցն այն պահից ի վեր, երբ Թայվանը 1971թ.-ին զրկվեց ՄԱԿ-ում իր տեղից, եթե ընդունող երկիր Ադրբեջանը չմերժեր նրան մուտքի վիզա տրամադրել:

Ինչպես գրում է Taipei Times-ը, Ադրբեջանի մերժման պատճառը պարզ չէ: Աղբյուրների համաձայն՝ Լինը ցանկանում էր որպես Թայվանի ներկայացուցիչ դեկտեմբերի 2-8-ը մասնակցել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության միջկառավարական ութերորդ նստաշրջանին: Սակայն Ադրբեջանի կառավարությունն առաջարկել է նրան մասնակցել անհատական կարգով:  Արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ Ադրբեջանը հրաժարվել է Լինին տրամադրել վիզայի տրամադրման համար անհրաժեշտ նամակ-հրավերը՝ առանց պատճառը բացահայտելու:

Այն բանից հետո, երբ Ռուսաստանում նախարարության ներկայացուցչությունը հարցումը փոխանցեց Մոսկայում Ադրբեջանի դեսպանատանը, այն մերժվեց, նախարարությունն օգնության համար դիմեց Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի շտաբ- բնակարան: ՅՈՒՆԵՍԿՕ-ն ոչ մի կերպ չի մեկնաբանել իր անկարողությունը Լինին ադրբեջանական վիզա տրամադրելու ապահովման գործում: