Ֆրանսիայում մնակվող մի խումբ խորվաթներ դատի է տվել աշխարհահռչակ երաժիշտ Բոբ Դիլանին՝ ռասիզմի մեջ մեղադրելով: Հայցի պատճառը Դիլանի հարցազրույցն է եղել, որը հրապարակվել է Rolling Stone ամսագրի ֆրանսիական հրատարակչությունում դեռս նախորդ տարվա սեպտեմբերին:
Իր հարցազրույցում երաժիշտը անդրադառնալով ԱՄՆ սեւամորթ ու սպիտակամորթ բնակչության լարված հարաբերություններին նշել է. «Սեւամորթները գւտեն, որ շատ սպիտակամորթներ չէին ցանկանա հրաժարվել ստրկատիրությունից: Եթե այդ մարդիկ հասնեին իրենց ուզածին, ապա սեւամորթները մինչ օրս լծի տակ կլինեին: Նրանք չեն կարող ձեւացնել, որ այդ մասին ոչ ոք չգիտի»:
Հաջորդ բառերն էլ հենց հայցի պատճառ են դարել «Եթե մեր երակներում ստրկատերի արյուն է հոսում, սեւամորթները զգում են դա ճիշտ այնպես, ինչպես մինչ օրս հրեաները զգում են նացիստական արյունը, իսկ սերբերը՝ խորվաթական», հաղորդում է «Lenta.Ru»-ն՝ վկայակոչելով Business Insider-ը:
Ֆրանսիայի խորվաթական համայնքի ներկայացուցիչների համար վիրավորական է եղել այն, որ իրենց համեմատել են նացիստների ու Կու-Կլուս-Կլանի ներկայացուցիչների հետ:





























