250 հոգանոց ամբոխը Գվատեմալայում մի կնոջ է ողջակիզել, որը երկար ժամանակ չէր կարողանում մարել հարեւանի պարտքը:
Ոստիկանությանը հաշվեհարդարի վայր թույլ չտալու նպատակով մարդկանց ամբոխը պատնեշներով ցանկապատել էր Սան Խուան Սակատեպեքս քաղաքի մուտքը, որտեղ կնոջը դուրս էին հանել տնից եւ հրկիզել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով լատինաամերիկյան լրատվամիջոցները:
Ըստ ոստիկանության` խոսքը կանխամտածված եւ նախապատրաստված հանցագործության մասին է: Եղած տեղեկություններով` դաժան սպանության պատճառը զոհի պարտքն էր հարեւանին, որը չէր կարողանում մարել:
«Լինչի դատաստանները» մինչեւ հիմա բավական տարածված են Գվատեմալայում: Ըստ իշխանությունների` միայն այս տարվա ընթացքում նման հաշվեհարդարների զոհ է դարձել 47 մարդ:





























