Մոսկվայում երկարատեւ հիվանդությունից հետո 74 տարեկան հասակում մահացել է Խորհրդային Միության կրկնակի հերոս Վիտալի Իվանի Սեվաստյանովը։
Տիեզերագնացի մահվան մասին, ինչպես հայտնում են ռուսական ԶԼՄ-ները, հայտարարել է «Ռոսկոսմոս»-ի մամուլի ծառայությունը։
«Նա գնաց՝ չսպասելով Տիեզերագնացի օրվան։ Բայց նա իր ողջ կյանքը նվիրել է նրան, որ մարդիկ ունենան այդ գեղեցիկ օրը»,- ասվում է հաղորդագրության մեջ, որը տարածել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Վիտալի Սեվաստյանովը ծնվել է 1935 թվականին։ 1970 եւ 1975 թթ. թռել է տիեզերք։ Սեվաստյանովը ավելի քան 200 գիտական հրապարակումների եւ բազմաթիվ բացահայտումների հեղինակ է։
Նա եղել է Սերգեյ Կորոլյովի աշակերտներից մեկը։




























