«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պետական գերատեսչությունների մեջ ՀՀ ԱԱԾ-ն ամենաշատն է գումար ծախսում ավտոմեքենաների պահեստամասեր գնելու վրա։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ միայն նոյեմբեր ամսին ԱԱԾ-ն պետական բյուջեից մոտ 2 մլն դրամ է ծախսել ավտոպահեստամասեր գնելու համար։ Ավելին, հոկտեմբեր ամսվա ընթացքում էլ ԱԱԾ  գնած ավտոպահեստամասերի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 4,5 մլն դրամ։ Նշենք, որ ԱԱԾ-ն դրանք հիմնականում գերադասել է գնել անհատ ձեռներեցներից։ Թե ովքեր են նրանք եւ ինչ առնչություն ունեն ԱԱԾ վերնախավի հոտ, դժվար է ասել։ Ամեն դեպքում, հայտնի իրողություն է, որ մեծ  չափերի պետական գնումները հասարակ մահկանացուներից չեն արվում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում