«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ բավականին ուշագրավ դեպք է տեղի ունեցել Հայաստանում Հունաստանի դեսպանատանը։ Բանն այն է, որ դեսպանատունը գտնվում է Դեմիրճյան փողոցում` ուղիղ Ազգային ժողովի դեմ-դիմաց։
Սա այն մասն է, որով ելումուտ են անում ԱԺ պատգամավորները: Բացի այս, հենց այսպես են օլիգարխ պատգամավորները կայանում իրենց եւ իրենց ուղեկցող ավտոմեքենաները: Արդյունքում՝ «ստացվում է, որ մեր «օրենսդիրները» ստիպված են լինում որպես ավտոկանգառ, օգտագործել նաեւ Հունաստանի դեսպանատան տարածքը:
Բոլորովին վերջերս ստեղծված իրավիճակը անհանգստացրել է Հայաստանում Հունաստանի դեսպանին, եւ նա որոշել է խնդրի մասին բարձրաձայնել այնտեղ, որտեղ հարկն է: Պարոն դեսպանն առանց երկար-բարակ մտածելու զանգահարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին եւ նրան տեղեկացրել է, որ իր տարածքը դարձել է օլիգարխների մեքենաների ավտոկայանատեղ։ Զանգից հաշված րոպեներ անց «դեպքի վայր» են ժամանել ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, որոնք «ազատագրել են գրավյալ տարածքները»:
ԱԺ պատգամավորներին զգուշացվել է, որ մեքենաներն այլեւս չկայանեն Հունաստանի դեսպանատան տարածքում»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





























