«Ժամանակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 8-ին համայնքապետի հերթական ընտրություններ են ոչ միայն Արարատի մարզի Այնթապ համայնքում, այլեւ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերի մի շարք համայնքներում:
Ուշագրավ է, որ բոլոր 12 համայնքներում առաջադրվել են հիմնականում գործող ՀՀԿ-ական համայնքապետերը: Նրանց դեմ հիմնականում պայքարում են անկուսակցականներ, իսկ որոշ համայնքներում էլ՝ միմյանց դեմ պայքարում են երկու ՀՀԿ-ական: Միայն մեկ՝ Շիրակի մարզի Ձիթհանքով համայնքում է առաջադրված թեկնածուն՝ Պողոսյան Հովիկը, այլ կուսակցությունից: Նա ՀՅԴ-ից է եւ գործող համայնքապետն է: Փաստորեն, ո՛չ ՀԱԿ-ը, ո՛չ «Ժառանգությունը», ո՛չ ԲՀԿ-ն տեղական ինքնակառավարման մարմինների այս ընտրություններին թեկնածու չեն առաջադրել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





























