Շվեյցարացի լրագրողները լրտեսել են երկրի հետախուզական ծառայության ղեկավարին: Այդ կերպ նրանք փորձել են ցույց տալ նրան, թե ինչ է զգում գաղտնալսման զոհը:Այդ փորձի հեղինականերն են Wochenzeitung (WOZ) ամսագրի աշխատակիցները: Ամսագրի ներկայացուցչի խոսքը ներկայացրել է «Ռոսբալթը»՝ վկայակոչելով Agence France-Presse-ը:

Էքսպերիմենտը տեւել է երեք օր: Այդ ընթացքում լրագրողները, մասնավորապես, զրուցել են նրա հարեւանների հետ, գտել են նրան տարրական դպրոցում դասավանդած ուսուցչին: Բացի այդ, պարբերականը հրապարակել է նրա եկամուտների ու ակտիվների մասին տեղեկություններ:

Էքսպերիմենտի արդյունքում հրաարակվել է ամսագրի հատուկ համար, որը ներկայացնում է հետախուզության ղեկավարի կյանքի մասին: