Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան իսկապես աննախադեպ էր՝ այն տեսանկյունից, որ պետական այցերը պետք է սկսվեն մայրաքաղաքից, իսկ նա այլ քաղաք էր ժամանել: Այս մասին դեկտեմբերի 6-ին ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

Ընդդիմադրի խոսքով՝ Վլադիմիր Պուտինը եկել էր ստուգելու, թե ինչ վիճակում է սեփականությունը, որը պատկանում է իր պետությանն ու գտնվում է Հայաստանում: «Նրա այցը չի կարելի պետական համարել»,-վստահ է Փոստանջյանը:

Հիշեցնենք, որ ռուս առաջնորդի այցը Հայաստան կայացել է դեկտեմբերի 2-ին: Նախագահներ Սարգսյանի ու Պուտինի բանակցությունների արդյունքում մի շարք համաձայնագրեր են ստորագրվել՝ երկկողմ համագործակցության տարբեր ոլորտների վերաբերյալ: