Կիեւի Անկախության մայդանում ցուցարարները, չսպասելով ոստիկանության կողմից հանրահավաքը ցրելուն, լքել են իրենց բարիկադները ու շարժվել դեպի Ուկրաինայի նախագահի աշխատակազմի շենքը: Շարասյունը բաժանվել է մի քանի մասերի: Շարժվելով՝ կազմակերպիչները 15-ական մարդ են թողնում յուրաքանչյուր մուտքի մոտ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ Կիեւում ու Ուկրաինայի մյուս քաղաքներում նոյեմբերի 21-ից եվրաինտեգրման կողմնակիցները բողոքի ակցիաներ են անցկացնում: