Թուրքիան լարվածության մեջ գցող մի նոր ձայնագրություն է հայտնվել ինտերնետում: Ձայնագրության մեջ նշվում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ կազմակերպվելիք մահափորձի մանրամասները: Ձայնագրությունում զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ Էրդողանին սպանելով ի վիճակի կլինեն տապալել թե նախագահին, թե իշխող կուսակցությանը:

Թուրքական Habervaktim կայքէջի փոխանցմամբ` հիշյալ ձայնագրության մեջ զրուցակիցներից մեկը Թուրքիայի զինված ուժերի կապիտան Ուղուր Ջեւիզօղլուն է, ով հայտնի լրագրող Հուլքի Ջեւիզօղլուի ազգականն է: Ձայնագրության մեջ մանրամասն նշվում է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի եւ վարչապետ Էրդողանի դեմ իրականացվելիք մահափորձերի մասին: