Հիվանդանոցից, դեկտեմբերի 8-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 21-ամյա Արթուր Վ.-ն` հայտնելով, որ վնասվածքն ստացել է Զվարթնոց թաղամասի ծիրանանոցում հրավառության նյութ պատրաստելու ժամանակ առաջացած պայթյունից:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Վաղարշապատի բաժին:




























