Հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում դեկտեմբերի 8-ին, ժամը 23.40-ին,  հաղորդում է ստացվել, որ «էկզոգեն թունավորում»  ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1944 թ. ծնված Օլյա  Ի.-ն, 1990 թ. ծնված Աստղիկ Մ.-ն եւ 1979 թ. ծնված Արմինե Գ.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, վերջիններս թունավորվել են Քաջարան քաղաքի Գայի փողոցի 1 շենքի բնակարաններից մեկի խոհանոցում տեղադրված գազաջեռուցիչ սարքի գազի արտահոսքից:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն: